Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել միջամտել լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) պետք է անհապաղ միջամտի, որպեսզի թույլ չտա մերձավորարևելյան հակամարտությունը վերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի: Այս մասին ասված է ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի՝ Անվտանգության խորհրդի նախագահին եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում։

«Իրանը վերահաստատում է Անվտանգության խորհրդին ուղղված իր կոչը՝ շտապ և վճռականորեն միջամտելու՝ դադարեցնելու Իսրայելի շարունակական ագրեսիան և պատերազմական հանցագործությունները Լիբանանի, Գազայի և Սիրիայի դեմ և թույլ չտալ իրավիճակի վերածումը լայնածավալ տարածաշրջանային պատերազմի», — ասվում է նամակում, որը իրանական դիվանագիտական ​​ներկայացուցչությունը փոխանցել է լրագրողներին։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930