ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն իր առաջին ելույթում անվերապահ աջակցություն է հայտնել Ուկրաինային

Նիդերլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեն այսօր ստանձնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Արարողությունը տեղի ունեցավ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում։

Դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջին ելույթում Ռյուտեն անվերապահ աջակցություն է հայտնել Կիևին։

«Ուկրաինային աջակցելը ճիշտ է և դա նաև ներդրում է մեր իսկ անվտանգությանը, քանի որ անկախ և ժողովրդավարական Ուկրաինան կենսական նշանակություն ունի Եվրոպայի խաղաղության և կայունության համար։ Ուկրաինային աջակցելու գինը շատ ավելի ցածր է, քան մենք կբախվենք, եթե թույլ տանք Պուտինին գնալ իր ճանապարհով», — ասել է նա՝ հայտնելով, որ վերջին գնահատականների համաձայն ռուսական ուժերն օրական հազար մարդ են կորցնում՝ սպանված ու վիրավոր, իսկ նրանց ընդհանուր կորուստները՝ զոհվածների ու վիրավորների թիվը 500 հազար է գնահատվում։

Ռյուտեի խոսքով՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի, և ըստ միջազգային օրենքի այդ իրավունքը սահմանի վրա չի վերջանում։

«Ուկրաինայի ինքնապաշտպանության իրավունքին աջակցելը նշանակում է, որ նրանք կարող են նաև հարվածել ագրեսորի տարածքում գտնվող օրինական թիրախներին», — հայտարարել է ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, նշելով, որ դա իրենից չի կախված՝ վերջին հաշվով դաշնակիցներից յուրաքանչյուրն է որոշում Ուկրաինային իր աջակցության մակարդակը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031