Մահացել է երգիչ և կոմպոզիտոր Վյաչեսլավ Դոբրինինը

Մոսկվայում 78 տարեկան հասակում մահացել է կոմպոզիտոր, երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Դոբրինինը:

Այս մասին РБК-ին հայտնել է նրա կինը՝ Իրինա Դոբրինինան:

Նշվում է, որ երգիչը մահացել է մոսկովյան հիվանդանոցներից մեկում, ուր տեղափոխվել էր նախօրեին, ուղեղի կաթվածից հետո։ Վերջին անգամ նա Հայաստանում եղել է 12 տարի առաջ` 2012 թ-ին։

Վյաչեսլավ Դոբրինինը հայտնի է որպես բազմաթիվ հայտնի երգերի երաժշտության հեղինակ:

Դոբրինինը ծնվել է 1946 թվականի հունվարի 25-ին Մոսկվայում։ Հայրը` փոխգնդապետ Գալուստ Պետրոսյանը, Լոռուց էր, մայրը` Աննա Անտոնովան, բուժքույր էր, ազգությամբ` ռուս։ Ինքը` Դոբրինինը, երբեք չի կրել Պետրոսյան ազգանունը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031