Առինջում բացվեց Իրանի առևտրի կենտրոնը

Առինջում այսօր բացվեց Իրանի առևտրի կենտրոնը։

Կենտրոնում ներկայացված են իրանական շուկայի խոշորագույն արտադրողները նավթի, գազի ոլորտում, նավթաքիմիկատներ արտադրող ընկերություններ, ինչպես նաև կենցաղային տեխնիկայի, շինարարական նյութերի, ծխախոտի, թղթե արտադրությամբ զբաղվող ընկերություններ:

Աշխարհում ամենախոշոր իրանական առևտրի կենտրոնի համահիմնադիրներն են Նվեր Ծառուկյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին, իրանական կողմից՝ գործարար Արման Օլամայան:

Իրանական առևտրի կենտրոնը նախագծվել և մշակվել է Երևանում, այն զբաղեցնում է ավելի քանի 18 հազար քառակուսի մետր տարածք: Կենտրոնի 10 հազար քառակուսի մետր տարածքը ներառում է տարբեր չափերի 107 ցուցահանդեսային տաղավարներ։ Առևտրի կենտրոնում կա նաև կոնֆերանսների սենյակ՝ բիզնես (B2B) հանդիպումների համար և բաց տարածք միջոցառումների, փառատոների, ինչպես նաև կոնֆերանսների անցկացման համար:

Կենտրոնը գտնվում է Գագիկ Ծառուկյանին պատանող «Առինջ մոլ»-ի տարածքում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930