Պապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը առցանց միացել է նաև ՀԲ աղետների ռիսկի կառավարման ավագ մասնագետ Թաֆաձվա Դյուբը:

Ինչպես հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, քննարկվել են Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման (LEIDP) ու Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրերը, որոնց նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայություններն ու կարողությունները Հայաստանի տարբեր մարզերում։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել LEIDP և TRIP ծրագրերի մանրամասների, ֆինանսական բաղադրիչների, առաջնահերթ գործողությունների շրջանակի ու իրականացման հնարավոր ժամկետների վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ու ՀԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբոսաշրջային կլաստերների ընդլայնման հնարավորությանը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031