Որքան գումար է ծախսվել Անահիտ աստվածուհու արձանը ՀՀ-ում ցուցադրման համար

Անահիտ աստվածուհու գլխի և ձեռքի ժամանակավոր տեղափոխման, պահպանության և ցուցադրության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 69 մլն ՀՀ դրամ:

Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Հիշեցնենք, որ Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, որ պահվում են Բրիտանական թանգարանում սեպտեմբերի 21-ից ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանում, դրանք կցուցադրվեն վեց ամիս Մայր աստվածությանը վերաբերող նմուշների հետ: Ցուցադրությունը կոչվում է «Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ»: Անահիտի բրոնզաձույլ արձանը նախկինում երբեք Հայաստանում չի ցուցադրվել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031