Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան. Փեզեշքիան

Իրանի նախագահի առաջին տեղակալն առաջիկա օրերին կայցելի Հայաստան, այս մասին հայտնել է ինքը՝ երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մինչ արտաքին գործերի նախարարը եւ ես հանդիպում ենք տարածաշրջանի եւ աշխարհի պաշտոնական անձանց հետ Նյու Յորքում, էկոնոմիկայի նախարարը բանակցություններ է վարում Ուզբեկստանում, ասիական երկրների ներկայացուցիչների հետ։ Առաջիկա օրերին առաջին տեղակալս կայցելի Պակիստան եւ Հայաստան։ Մենք հուսով ենք, որ այդ խորհուրդները կօգնեն մարդկանց ավելի լավ ապրել։ 14-րդ կառավարությունը ձգտում է քաղաքական եւ տնտեսական դիվանագիտության աշխարհի հետ՝ արեւմուտքից մինչեւ արեւելք, Նյու Յորքից մինչեւ Սամարղանդ։ Մենք կփոխգործակցենք Արեւելքի եւ Արեւմուտքի հետ ազգային շահերի հիման վրա, ինչպես եւ խոստացել ենք»,- գրել է Իրանի նախագահը Х սոցցանցի իր միկրոբլոգում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031