Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում ՀՀ մուտք գործելու իր հերթին. սա բնականոն աշխատանքային իրավիճակ է. ՊԵԿ

Վրաստան-Հայաստան սահմանին 700 բեռնատարի կուտակման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

«Համապատասխան կայքէջում հնարավոր է առցանց եղանակով հետևել Վրաստանից-Հայաստան բեռնատարների հոսքին:

Տվյալները վկայում են, որ Սադախլոյում այս պահին 220 բեռնատար է սպասում Հայաստան մուտք գործելու իր հերթին: Սա բնականոն աշխատանքային իրավիճակ է և մաքսային ծառայության հասցեին բացասական գնահատականներ տալու հիմքեր չի ստեղծում»,-ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930