Թբիլիսին հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է առաջարկում Երևանին ու Բաքվին

Թբիլիսին հայտարարում է, որ պատրաստ է տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ տրամադրել Երևանին ու Բաքվին, որը հնարավորություն կտա վերականգնելու վստահությունը երկու երկրների միջև։

Երեկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում, իր ելույթի ժամանակ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շեշտել է՝ սեփական փորձից գիտեն, թե որքան կարևոր է խաղաղությունը։

«Հարավային Կովկասը հակամարտության տարածաշրջանից հնարավորությունների տարածաշրջանի վերածելու ջանքերի ջատագովն ենք», — հայտարարել է Վրաստանի վարչապետը՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղ գործընթացը» և հարաբերությունների կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը։

«Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության այնպիսի ձևաչափ, որը կնպաստի երկրների միջև համագործակցության և վստահության վերականգնմանը՝ անցյալում թողնելով տարաձայնությունները, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելությունները կառաջարկվեն աշխարհին», — նշել է Կոբախիձեն:

Նախորդ շաբաթ պաշտոնական այցով Թբիլիսի մեկնած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցում Վրաստանի վարչապետը կրկին հայտարարել էր, որ Թբիլիսին պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում:

«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են»,- ասել էր Կոբախիձեն։

Թբիլիսին անցած տարիներին փորձել է նաև հյուրընկալել հակամարտող հարևաններին։ 2021-ի ամռանն Ադրբեջանում պահվող 15 հայ գերիներն ազատ արձակվեցին նաև Թբիլիսիի միջնորդությամբ, հաղորդվում էր, որ գործընթացում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել։

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930