Արփի Դավոյանն ընդդեմ Գրիգոր Մինասյանի․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը նախօրեից ստորագրահավաք է սկսել՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնելու համար։ Նախաձեռնողը ՔՊ վարչության անդամ Արփի Դավոյանն է, որն անցած շաբաթ ՔՊ-ի նիստում զեկույցով է հանդես եկել, թե Միքայել Մինասյանի եղբայրը չպետք է նշանակվեր ու նախարարությունն էլ նախկիններով համալրեր։

Բայց պարզվում է՝ ստորագրությունները դժվարությամբ են հավաքվում` որոշ ՔՊ-ականներ չեն ուզում ստորագրել եւ տարբեր պատրվակներով խուսափում են։ Սակայն մեզ վստահեցրին, որ պահանջվող 24 ստորագրությունը հավաքվելու է, «մի բան էլ՝ ավելի», իսկ մինչ դրանք Փաշինյանին ուղարկելը հարցը կքննարկեն խմբակցությունում եւ կհասկանան՝ ովքեր են դեմ Մինասյանի պաշտոնանկությանը եւ ինչու։ Երեկ մոտ 20 ստորագրություն էր դրվել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 26․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031