Արարատ Միրզոյանը հանդիպել է Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի հետ

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև շարունակական փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։

Նախարար Միրզոյանը Ֆիլիպո Գրանդիին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին շրջանի քննարկումները, առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930