Ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Ըստ այդմ՝ հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 26-28-ին՝ ժամանակ առ ժամանակ, առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 3-5 մ/վ։

Օդի ջերմաստիճան սեպտեմբերի 26-30-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031