Կա ներուժ էլ ավելի ամրապնդելու Հայաստան-Կիպրոս ռազմական համագործակցությունը․ Կիպրոսի պաշտպանության նախարար

Հայաստանն ու Կիպրոսն անելու են հնարավորը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը նոր որակ հաղորդելու և անվտանգային նոր մարտահրավերիներին համատեղ ջանքերով դիմակայելու համար, այսօր հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Վասիլի Պալմասն, իր հերթին, ընդգծեց Հայաստանի և Կիպրոսի ամուր կապերի և համագործակցության առկայությունը։

«Կիպրոսը և Հայաստանը տարիներ շարունակ արդեն ձևավորել են բովանդակալից և զարգացող հարաբերությունններ և համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտներում։ Մեր համագործակցությունը ներառում է փոխադարձ այցեր ռազմական անձնակազմի, ընհանուր զորավարժություններ և վարժանքներ, ինչպես նաև պաշտպանական գնումների ոլորտը», — ասաց Պալմասը՝ շեշտելով, որ կա ներուժ էլ ավելի ամրապնդելու այդ համագործակցությունը։

Այս համատեքստում Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծեց համատեղ զորավարժությունների ձևաչափի ընդլայնումը։

Վասիլի Պալմասն ասաց, որ Կիպրոսը հաստատակամորեն աջակցում և սատարում է խաղաղ կարգավորումը բոլոր տարաձայնությունների։

Կիպրոսի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով երեկ է ժամանել Երևան՝ Սուրեն Պապիկյանի հրավերով։

Դեռ 2023-ի հուլիսին Կիպրոսում տեղի էին ունեցել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել էին երեք երկրների հետաքրքրությունների շրջանակներում գտնվող անվտանգային մի շարք խնդիրներ և համագործակցության հարցեր։ Կողմերը վերահաստատել էին իրենց պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկել երեք երկրների պաշտպանունակության և ռազմական անվտանգության ամրապնդման ուղղությամբ։ Կողմերը նաև եռակողմ ռազմական համագործակցության տարեկան ծրագիր էին ստորագրել։

Այս տարվա մարտին Հայաստան ժամանեց Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Երևանում խոսեց Հայաստան-Հունաստան-Կիպրոս հաջող եռակողմ պաշտպանական գործակցության մասին։ Նրա այցից անմիջապես հետո Հայաստան ժամանեց Կիպրոսի արտգործնախարար Կոնստանտինոս Կոմբոսը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031