Խարկովում 5 մարդ է զոհվել ռուսական ավիահարվածի հետևանքով։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի խոսքով՝ հարձակման ենթարկված բազմահարկ բնակելի շենքերից մեկում փլուզվել են երրորդից ութերորդ հարկերը։ Հաղորդվում է առնվազն 22 վիրավորի մասին։
«Ռուսաստանն անպատիժ ահաբեկում է Խարկովի մարզը… Ուղիղ հարված բնակելի շենքին», — հայտարարել է Ուկրաինայի օմբուդսմեն Դմիտրո Լուբինեցը։
Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովը և հարակից բնակավայրերը պարբերաբար ռուսական հարձակումների թիրախում են հայտնվում, այդ թվում՝ կառավարվող ռումբերով։
Մոսկվան պարբերաբար հերքում է պնդումներ , թե նպատակաուղղված է թիրախավորում խաղաղ բնակչությանը, թեև ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում Ուկրաինայում ընթացքում հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվել։