ՊՍԺ-ն ներկայացրել է 3-րդ խաղաշապիկը

ՊՍԺ-ն ներկայացրել է 2024/2025 մրցաշրջանի երրորդ համազգեստը, որը ստեղծվել է ամերիկյան Jordan բրենդի կողմից, որն էլ պատկանում է Nike ընկերությանը:

«ՊՍԺ»-ն և Jordan-ը այսօր ներկայացնում են իրենց նոր՝ երրորդ խաղաշապիկը 2024/2025 մրցաշրջանի համար, որի դիզայնը խորհրդանշում է փարիզյան շքեղության և մարզական կատարելության համադրությունը։ Այս բաց վարդագույն համազգեստը, զարդարված սև շերտով, արտացոլում է երկու բրենդների ձգտումը՝ համադրել էլեգանտությունն ու համարձակությունը, միաժամանակ արտահայտելով ակումբի նոր սերնդի յուրահատուկ ոգին», — նշվում է ակումբի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն առաջին անգամ նոր խաղաշապիկով հանդես կգա սեպտեմբերի 27-ին, Լիգա 1-ի 6-րդ տուրում կայանալիք «Ռենի» դեմ հանդիպմանը:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031