Արարատ Միրզոյանը Չեռնոգորիայի իր գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ օրակարգի ընդլայնմանն ուղղված քայլեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ։

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ուրախ եմ հանդիպել Չեռնոգորիայի իմ գործընկերոջ հետ։

Քննարկվեցին երկկողմ օրակարգի հետագա ընդլայնմանն ուղղված կոնկրետ քայլեր, ներառյալ՝ զբոսաշրջությունը, ժողովուրդների միջև շփումը, նորարարական կրթությունը», — իր գրառման մեջ նշել է Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել ԵՄ-ի և տարածաշրջանային զարգացումների հետ գործընկերության խորացման, ինչպես նաև Հայաստանի՝ ավելի կայուն Հարավային Կովկասի տեսլականի շուրջ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930