Թրամփը հայտարարել է՝ պարտվելու դեպքում այլևս չի առաջադրվի

ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի մասնակցի 2028-ի նախագահական ընտրություններին, եթե պարտվի այս տարվա նոյեմբերին կայանալիք ընտրություններում։

Հարցին, թե ևս մեկ անգամ կառաջադրվի, եթե պարտվի նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին, Թրամփը պատասխանել է․ — «Ո՛չ, չեմ կարծում»։

Թրամփը չի բացառել իր պարտությունը, միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ այս անգամ «բավականին հաջողակ կլինեն»։

78-ամյա Թրամփը երեք անգամ անընդմեջ եղել է հանրապետականների թեկնածուն նախագահական ընտրություններում։

Նախկինում գործիչը հազվադեպ էր ընդունում ընտրություններում պարտվելու հավանականությունը, բայց չորս օրվա ընթացքում նա երկրորդ անգամ է նշում պարտության հավանականության մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031