Comedy Club-ը չի փակվում․ հայտարարությունը շոուի նոր եթերաշրջանի հումորային անոնսն էր

Վերջին օրերին ռուսական մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե ТНТ հեռուստաալիքը փակում է Արթուր Ջանիբեկյանի հանրահայտ «Comedy Club»-ը։ Թեման լայն քննարկման առարկա էր դարձել. Ռուսաստանում սթենդ-ափ ժանրի առաջատարի փակումը անտարբեր չէր թողել ոչ սոցիալական ցանցելի օգտատերերին, ոչ լրագրողներին, ոչ նույնիսկ հասրակական և քաղաքական գործիչներին։

Անսպասելի հրապարակ եկած այս տեղեկությունը կարելի էր ֆեյք համարել, եթե չլիներ Քամեդիի ռեզիդենտ Գարիկ Խարլամովի բազմանշանակ գրառումը ի պատսխան հարցումներին, բառացիորեն՝ այո, ամեն լավ բան մի օր ավարտվում է, սա էլ ավարտվեց։

Աակայն, երեկ հաղորդման հերթական եթերը գլխիվայր շրջեց իրավիճակը ու բացահայտեց «Քամեդիի» փակման մասին լուրերի իմաստը։ Թողարկան հենց սկզբից հաղորդավար Պավել Վոլյան հայտարարեց… նախորդ եթերաշրջանի փակման և «Քամեդի Քլաբի» նոր եթերաշրջանի մեկնարկի մասին։ Նա խոսքը փոխանցեց ակումբի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանին, որը շնորհակալություն հայտնեց իր բոլոր գործընկերներին 20-ամյա աշխատանքի համար ու ազդարարեց նոր եթերաշրջանի մեկնարկը (տես տեսանյութը):

Մի խոսքով պարզվեց, որ սեփական փակման մասին լուրերը հենց «Քամեդիի» փիառ կատակն էր։ Արդյունքում բոլորը գոհ մնացին՝ և հաղորդման միլիոնավոր երկրպագուները, և «Քամեդին», որը տեղեկատվական դաշտում հնարամիտ հնարքի միջոցով կարողացավ հերթական անգամ սևեռել իր վրա հեռուստադիտողների ուշադրությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031