Ունենք հնարավորություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Իմ սիրելի ու միակ, իմ չքնաղ ու թանկ երկիր, իմ հայրենիք, իմ Հայաստանի Հանրապետություն, շնորհավոր տոնդ։

Սիրելի՜ ժողովորդ, շնորհավորում եմ մեզ, որ ունենք այսօր հնարավորություն և առավելություն՝ ապրելու ըստ մեր ինքնության՝ ինքնաարտահայտվելու և ընկալելու աշխարհը հայերենով, ազգային մշակույթով, գույներով, բնաշխարհով, նիստ ու կացով, ազգային խոհանացով, հարաբերվելու մեր տեսակով։

Շնորհավորում եմ մեզ, որ ունենք հնարավորություն և առավելություն՝ որոշելու, որ անկախությունը, ազատությունը, ազատ կամարտահայտումը, ժողովրդավարությունը, արժանապատվությունը, սոցիալական արդարությունը, հումանիզմը մեր երջանիկ լինելու նախապայմաններն ու անսակարակելի արժեքներն են:

Շնորհավորում եմ, որ ունենք հնարավորություն և առավելություն ոչ թե երազելու պետականություն, այլ կերտելու այն ամեն օր՝ հետևողականորեն, առանց հոգնելու և տրտնջալու։

Մաղթում եմ, որ մեր սիրո մեջ պաթոսի փոխարեն գերիշխի հոգատարությունը, ազնվությունը, իրատեսությունը, քաջությունն և հետևողական աշխատանքը։

Բարօրություն բոլորիս ընտանիքներին, մեր երկրին։ Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031