ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պատրաստում Հայաստանում իշխանությունը զավթելու համար։
«Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց»,-ասել է Զախարովան` Եվրասիական կանանց ֆորումի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցին։
Նախօրեին Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարեց, որ հանրապետությունում վնասազերծվել է մի խումբ, որն իբր հավաքագրել է մարդկանց և կազմակերպել նրանց ուսուցումը Ռուսաստանում՝ նպատակ ունենալով Երևանում զավթել իշխանությունը։ Միևնույն ժամանակ, չի նշվում, թե Ռուսաստանի Դաշնությունում, Երևանի կարծիքով, ով է զբաղվել նման նախապատրաստական աշխատանքներով, և որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացվել։
Ենթադրվում է, որ իբր ամսական 220 հազար ռուբլու դիմաց հավաքագրվել են Հայաստանի քաղաքացիներ և Ղարաբաղի նախկին բնակիչներ։ Գերատեսչությունը պնդում է, որ առանձին խմբերով հավաքագրվածները գնացել են Դոնի Ռոստով, «որտեղ հանցակիցները նրանց տարել են այլ տեղ», պոլիգրաֆի միջոցով ստուգել են նրանց կապը Հայաստանի իրավապահ մարմինների հետ, իսկ հետո իբր մարտական պատրաստություն են անցկացրել նրանց հետ։
Նախօրեին ՀՀ ՔԿ-ն հայտնել էր, որ վնասազերծվել է խումբ, որը հավաքագրել է մարդկանց և կազմակերպել նրանց ուսուցումը Ռուսաստանում՝ նպատակ ունենալով Երևանում զավթել իշխանությունը։