Շախմատի համաշխարհային Օլիմպիադա․ Հայաստանի կանանց հավաքականը հաղթեց Մոնղոլիայի ընտրանուն, տղամարդկանց հավաքականը պարտվեց Հունգարիայի թիմին

Հայաստանի կանանց հավաքականը կրկին վստահ հաղթանակ տարավ շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում, հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

8-րդ խաղափուլում Հայաստանի կանանց հավաքականը 3.5:0.5 հաշվով առավելության է հասել Մոնղոլիայի հավաքականի նկատմամբ:

Հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը:

Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Հունգարիայի թիմին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031