Լոռու մարզի երկու ճանապարհահատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․ ՆԳՆ

Լոռու մարզի երկու ճանապարհահատվածներում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։

«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և ժամը 12։00-ին Վանաձոր-Ալավերդի ավտճանապարհի 29-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները», — ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031