Մայր տաճարի վերաօծմանը հրավիրել ենք իշխանությանը, միայն ԱԺ նախագահից ենք պատասխան ստացել․ Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հրավեր ուղարկվել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին՝ մասնակցելու Մյուռոնօրհնության ու Մայր տաճարի վերաօծման արարողություններին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը․ «Այս պահի դրությամբ սպառիչ պատասխաններ չունենք: Միայն ԱԺ նախագահի կողմից սպառիչ պատասխան է տրվել, որ չի մասնակցելու:

Ինչո՞ւ ենք հրավիրել. մեզ մոտ էլ տարակույսներ եղել են իշխանություններին հրավիրել-չհրավիրելու հետ կապված՝ պայմանավորված Եկեղեցու եւ իշխանությունների հարաբերությունների ներկա նույթով: Հաշվի առնելով հենց այդ հանգամանքը իշխանություններին հրավիրելու նպատակահարմարության խնդիրը քննարկվել է Եկեղեցում ամենաբարձր մակարդակով՝ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը վերջնական եզրակացության է եկել, որ այո, հրավերները պետք է ուղղվեն:

Ինչպես համատեղել Եկեղեցու դիրքորոշումները իշխանություններին հրաժարվելու հորդոր ուղղելու և միաժամանակ հրավեր ուղղելու: Ես կարծում եմ՝ այս հարցերը հստակ պետք է տարանջատվեն: Միջոցառումներին, համազգային արարողություններին հրավիրելը բացարձակապես չպետք է մեկնաբանել այն իմաստով,որ Եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումներից և ամբողջական լոյալություն է դրսևորում այն քաղաքական գծի նկատմամբ, որը որդեգրված է իշխանությունների կողմից: Եկեղեցին շարունակելու է իր մտահոգություններն ու դիրքորոշումներն արտահայտել բոլոր այն դեպքերում, երբ դրա անհրաժեշտությունը կգտնվի»,- նշեց նա:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031