Իրանի նախագահը մեկնաբանել է Ռուսաստանին զենք մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու մասին մեղադրանքները՝ նշելով, որ Թեհրանն իրավունք ունի հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ։

Փեզեշքիանը պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին ասուլիսն է անցկացրել՝ պատասխանելով Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների մեղադրանքներին։

Իրանի նախագահն ընդգծել է, որ իր՝ իշխանության գալուց ի վեր, «ոչ մի զենք չի փոխանցվել»։

Միաժամանակ Իրանի նախագահը նշել է, որ երկու երկրներն էլ իրավունք ունեն զարգացնելու երկկողմ համագործակցությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանը միշտ հանդես է եկել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։

Ինչպես հավելել է Իրանի նախագահը, հակամարտությունը հրահրել ենՆԱՏՕ-ի երկրները, որոնք խախտել են դեպի արևելք չընդլայնելու պայմանագիրը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031