Շախմատի համաշխարհային Oլիմպիադա․ Հայաստանի հավաքականները հաղթանակներ տարան 5-րդ մրցափուլում

Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ Oլիմպիադայումm հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ: Այսօր հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):

Այսօր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ: Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30