Ռուսաստանի նախագահը միշտ չափազանց զգույշ է Արևմուտքի գործողություններին պատասխանելու հարցում. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ չափազանց զգույշ է Արևմուտքի գործողություններին արձագանքելու հարցում, թեև ռուսաստանցի փորձագետները քննարկում են նաև կոշտ տարբերակները: Այս մասին ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին է հայտարարել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք բավականաչափ մասնագետներ ունենք, բավականին հեղինակավոր փորձագետներ, որոնք շատ ակտիվ քննարկում են այս թեման։ Կարծում եմ, որ այսքանն առայժմ բավարար է»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ պաշտոնական մակարդակով սկսել քննարկել Արևմուտքի ագրեսիային հնարավոր պատասխանը, այդ թվում՝ Ուկրաինային հեռահար հրթիռների տրամադրումը։

Որպես օրինակ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը մեջբերեց միջազգային հարցերով փորձագետ Սերգեյ Կարագանովի վերջերս տված հարցազրույցը, որը Ռուսաստանի հնարավոր հակառակորդներին վախեցնելու նպատակով շարունակել է կանխարգելիչ միջուկային հարվածի «իր հայտնի գիծը»:

«Մենք բավականաչափ նման դատողություններ ունենք, բայց նախագահը միշտ չափազանց զգույշ է այս հարցում»,- ասել է Պեսկովը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031