Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի որոշումը կասեցված է. Արմեն Քոլոյանը ԺՊ է դարձել

Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի այս տարվա հուլիսի 29-ի մրցույթի N 52-Ա որոշումը հայցվոր Լուսինե Պետրոսյանի պահանջով կասեցված է, ինչը նշանակում է, որ պետք է նոր մրցույթ անցկացվի առաջիկայում: Այս մասին տեղեկանում է ArmLur.am-ը ՀՀ Դատական դեպարտամենտից:

Սույն օրվանից օրենքի ուժով կասեցված է ՀՀԽ-ի՝ Ռադիոյի տնօրենի մրցույթի արդյունքներն ամփոփելու եւ Արմեն Քոլոյանին հաղթող ճանաչելու մասին 29.07.2024թ․ N 52-Ա որոշման գործողությունը:

«Հրապարակ»-ը գրել է, որ «Պրն․ Քոլոյանին Ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար մրցույթի հաղթող ճանաչելու որոշման գործողությունն օրենքի ուժով կասեցված է, ինչը պրն Քոլոյանին դարձնում է ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ նրան մրցույթի հաղթող ճանաչած որոշումն այլեւս չի գործում, գոնե մինչեւ գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացումը եւ ուժի մեջ մտնելը»։

Հիշեցնենք, որ դեռ անցյալ շաբաթ հաղորդվել էր՝ Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար հուլիսին անցկացված մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հայցադիմումը՝ Լուսինե Պետրոսյանն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի գործով, ընդունվել է Վարչական դատարանի վարույթ:

Հայցադիմումով վիճարկված ՀՀԽ երկու որոշումներից մեկի գործողությունը 26.08.2024-ից կասեցված է, մյուսինը՝ ոչ։ Այսինքն՝ Քոլոյանը պետք է դառնա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև վերջնական դատական ակտի կայացումը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031