ԿԳՄՍ-ն նոր փորձնական ծրագիր է մեկնարկում մի քանի մանկապարտեզներում 1 տարեկան երեխաների ընդունելության հնարավորություն ստեղծելու համար․ նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նոր փորձնական ծրագիր է մեկնարկում՝ հնարավորություն ստեղծելով, որ Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանկապարտեզներն ընդունեն նաև 1 տարեկան երեխաների: Այս մասին ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

«Ցանկանում ենք այնպես անել, որ մանկապարտեզները հասանելի լինեն նաև 1 տարեկան երեխաների համար: Այս փորձնական ծրագիրը պլանավորված է Գյումրիի, Վանաձորի և Երևանի ընտրված մանակապարտեզներում»,-ասաց նախարարը:

Նախարարությունն այժմ այդ մանկապարտեզներին հավելյալ գույքով է ապահովում, գործընթացի ավարտից հետո կմեկնարկեն աշխատանքները: Արդեն իսկ կան հերթագրվածներ: Նախարարը նաև նշեց, որ քիչ չեն բնակավայրերը, որոնք երբևէ մանկապարտեզ չեն ունեցել: «Այս պահի դրությամբ մենք դեռևս ունենք մինչև 200 նման բնակավայր, որտեղ նախակրթարանի կամ մանկապարտեզի կարիք կա: Այդ ցանկերով հավելյալ աշխատանք ենք տանում, որ բոլոր բնակավայրերում հասանելիությունն ապահովենք»,-ասաց նախարարը:

Անդրեասյանը հիշեցրեց կառավարության կողմից 500 մանկապարտեզ կառուցելու ծրագրի մասին: Կառավարության ծրագրի թիրախն է բոլոր երեխաների համար ապահովել նախադպրոցական կրթության հասանելիություն:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031