Ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 13-ի կեսօրից հետո, 14-ին, 16-18-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում սեպտեմբերի 13-ի և 16-ի երեկոյան ժամերին, 14-ի և 17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։

Սեպտեմբերի 15-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031