Հայտնի է Կուլեբայի պաշտոնանկության անսպասելի պատճառը. Politico

Դմիտրի Կուլեբային հեռացրել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնից, քանի որ նա նյարդայնացրել է նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակին: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի զրուցակիցների կարծիքով՝ Ուկրաինայի կառավարությունում վերադասավորումները էական փոփոխություններ չեն բերի և «աթոռների վերադասավորումներ են»: Միևնույն ժամանակ, բարձրաստիճան պաշտոններում նոր դեմքերի անհրաժեշտությունը մեծանում է, հայտնում են Politico-ի աղբյուրները:

Այնուամենայնիվ, իրավիճակից բացառություն էր արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի պաշտոնանկությունը, որը «զայրացրեց Զելենսկու գրասենյակի ազդեցիկ ղեկավար Անդրեյ Երմակին, ով ցանկանում էր ավելի մեծ վերահսկողություն իրականացնել նախարարության վրա», — գրում Է հրատարակությունը՝ վկայակոչելով զրուցակիցներին:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031