ԿԽՄԿ-ն դատապարտել է ՌԴ հարձակումը, որի հետևանքով Ուկրաինայում Կարմիր խաչի երեք աշխատակից է զոհվել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) դատապարտել է հարձակումը, որի հետևանքով սպանվել են Ուկրաինայի Դոնեցկի մարզում օգնություն բաժանող իր երեք աշխատակիցները, երկուսը՝ վիրավորվել։

«Ռուսաստանի ևս մեկ ռազմական հանցագործություն։ Այս պատերազմում ամեն ինչ բացարձակապես պարզ է. Ռուսաստանը չարիք է սերմանում, Ուկրաինան պաշտպանում է կյանքը», — X-ում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Երեկ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Կարմիր խաչը վառելիքի բրիկետներ է տարել գյուղի բնակիչներին՝ ձմռանը տաքանալու համար և հրետակոծության տակ է ընկել օգնությունը բեռնաթափելու ժամանակ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031