Սի Ցզինպինը Պուտինի հրավերով կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերը՝ մասնակցելու հոկտեմբերի վերջին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ТАСС-ը։

«Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը շատ ուրախ է ընդունելու ձեր հրավերը և նշանակված ժամին կժամանի Կազան»,- ասել է Վան Ին։

Նրա խոսքով, գագաթնաժողովի ընթացքում երկու երկրների ղեկավարները «կշարունակեն զարգացնել ռազմավարական փոխգործակցությունը»։

Վան Յին սեպտեմբերի 11-12-ը կայցելի Ռուսաստան։ Ավելի վաղ, նա մասնակցել է ԲՐԻԿՍ-ի երկրների անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչների հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031