Զելենսկին հայտնել է Կուրսկում ռուսական ուժերի հակահարձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Կիևում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ մամուլի համատեղ ասուլիսում հայտնել է, որ Կուրսկի մարզում ռուսական ուժերը հակահարձակման են անցել, ինչը Ուկրաինան ակնկալում էր։

«Ռուսները սկսել են հակահարձակողական գործողությունները։ Այն ընթանում է մեր ուկրաինական ծրագրի համաձայն։ Ինչ վերաբերում է Բելառուսին, մենք նկատել ենք ուժերի կուտակում։ Դա երկար ժամանակ ենք տեսնում, այդ գործընթացը վերահսկելի է», — նշել է Զելենսկին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031