Ո՞րն է «Հրազդան» ՋԷԿ-ի պայթյունի դեպքի հետ կապված իրականությունը․ մանրամասներ

Ո՞րն է «Հրազդան» ՋԷԿ-ի հետ կապված իրականությունը։

Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ի՞նչ ենք արել այդ դեպքով․ արգելել ենք գործունեությունը։ Ընդհանրապես, մեր իրավակարգավորումներով արգելեցինք գործունեությունը, դրանից հետո պատասխանատվությունը մնո՞ւմ է այդ օբյկետի սեփականատիրոջ վրա, ո՞րն է այս իրադրության մեջ մեր մեկնաբանությունը»,- ասաց նա։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանեց, որ տեսչական մարմինը ստուգումներն իրականացնում է երկու տարբերակով՝ պլանային, երբ ռիսկի վրա մեթոդաբանություն է մշակվում ու տարեկան ծրագրով է ստուգվում, ոչ պլանայինը, երբ լինում են դիմումներ ու բողոքներ։

«Հրազդան ՋԷԿ-ը» դիմել է, որ ստանա ավարտական ակտ, մենք գնացել և ստուգումներ ենք իրականացրել, երկու անգամ մերժվել է դրական եզրակցություն տալը։ Երկու անգամ ուսումնասիրություններ են արել, նշված տնտեսվարողը արտադրական վտանգավոր օբյեկտի ռեստորում գրանցված չի եղել, և մի շարք խնդիրներ են ունեցել»։

Մարտիրոսյանի խոսքով՝ նշվել է, որ մինչև այդ խնդիրները չլուծվեն, չեն կարող շահագործման թույլտվություն ստանալ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031