Հեղափոխությունից հետո ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները. Ալեն Սիմոնյան

Միջխորհրդարանական միության ուսումնասիրություններով՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով առաջին հորիզոնականում է:

  Այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանում անցկացվող՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին: 

Հայաստանում առաջին անգամ է անցկացվում Միջխորհրդարանական միության այսպիսի ներկայացուցչական միջոցառում: Համաժողովին մասնակցում է կազմակերպության 60 անդամ, խորհրդարանների 150 երիտասարդ պատգամավոր, մասնակցում են ասոցացված անդամներ, փորձագետներ, ակադեմիական շրջանակներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Հպարտությամբ եմ նշում այն հանգամանքը, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունից հետո այսօր ՀՀ ԱԺ-ում մեծամասնություն են կազմում երիտասարդ պատգամավորները: Ավելին՝ ըստ Միջխորհրդարանական միության անցկացրած ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանի ազգային ժողովը երիտասարդ պատգամավորների թվով զբաղեցնում է առաջին հորիզոնականը»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ այդ հանգամանքը ևս կարևոր դեր է ունեցել համաժողովը Երևանում անցկացնելու որոշման հարցում:

Համաժողովի թեմաները վերաբերում են երիտասարդների կրթությանն ու զբաղվածությանը: Ըստ նրա՝ երիտասարդները պետք է պատրաստ լինեն ստանձնելու առաջնորդությունը և ակտիվ մասնակցություն ունենալ իրենց երկրների զարգացման մեջ:

«Դուք ունեք մեծ ներուժ՝ փոխելու աշխարհը, քանի որ առավել ճկուն ու համարձակ եք, քան նախորդ սերունդները»,-հավելեց նա:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031