Ո՞ւր եք ուզում գնալ, կոխցրած շուտ քվեարկեք․ Բագրատյանը՝ Սիմոնյանին․ (տեսանյութ)

ԱԺ նիստի ընթացքում այսօր միջադեպ տեղի ունեցավ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև։

Հերթական նախագծի քննարկման ընթացքում հարցերի հերթագրման ընթացքում Ալեն Սինոնյանը չնկատեց, որ Սերգեյ Բագրատյանը գրանցվել է, Երբ ԱԺ փոխնախագահ հակոբ Արշակյանը հուշեց՝ Սիմոնյանը վրդովվեց. «Պարոն Բագրատյան, դե մի քիչ շուտ սեղմեք էլի, չեմ հասցնում տեսնել»։

Բագրատյանն էլ հակադարձեց, թե շնորհակալ է, տեխնիկական հնարքները իրեն հուշելու համար։ «Բայց ես այս հարցը չէի տա, հատուկ եմ տալիս, որովհետև տեսնում եմ, որ դուք շտապում եք, որ շուտ քվեարկենք։ Մենք եկել ենք էստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան: Դուք ուզում եք ո՞ւր եթանք «կոխցրած» շուտ-շուտ քվերակենք, «հարց մի տվեք», «ձեն չհանես», «սուս»:

Չի կարելի ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, ու պետք է մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները։ Հիմա եթե առավոտը մի քաղաքացի հասկանա, թե ինչ մասին էր էս օրենքը՝ ականջներս կկտրեմ։ Բա ինչի ենք եկել, եկեք պարզաբանենք, մարդիկ իմանան, ինչ ենք քննարկում, ինչի ենք հավաքվել։ Եթե շտապում ենք՝ եկեք պայմանավորվենք, ոչ էլ քննարկենք, քվերակենք-գնա, մենք տնտեսության մեջ շատ պրոբլեմներ ունենք, եկեք աշխատենք»,-ասաց պատգամավորը:

Ալեն Սիմոնյանն էլ արձագանքեց. «Պարոն Բագրատյան, բայց ձեզ ով էր բան ասել, որ դուք տենց վրդովվեցիք, ուզում եմ հասկանամ: Պետք չի ինձ պատասխանել, անջատեք բարձրախոսը: Որևէ մեկը որևէ մեկի չի շտապեցրել, ուղղակի տախտակի վրա չի երևում, որ ձեզ ձայն տամ, դուք մշտապես, երբ հարց եք ուզեցել տալ՝ տվել եք, որևէ մեկին չմեղադրեք շտապելու համար, ես հաստատ տեղ չեմ շտապում»:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031