Այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր Քասախ գյուղի բնակիչները փակելու են Աշտարակ-Երևան ավտոճանապարհը։ Վերջիններս ահազանգում են՝ նշելով, որ այլևս չեն լռելու, և որ Նաիրի համայնքի ղեկավարի՝ Նորայր Սարգսյանի գործողությունները ընդդեմ քաղաքացիների իրավունքների արդեն անցել են չափն ու սահմանը: Բանն այն է, որ Նաիրի համայնքի ղեկավարը երեկվա ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի:

Այսինքն, եթե բնակիչները իրենց սեփական հողի վրա ցանկանան տուն կառուցել, համայնքի ղեկավարը պետք է առանձին-առանձին դիտարկի հարցերը, և ավագանու որոշմամբ՝ կթույլատրվի կառուցել, կամ ոչ:

Այսինքն՝ մարդիկ ընկնելու են ավելորդ քաշքշուկի մեջ, ինչի համար էլ ճանապարհ են փակելու ու պահանջելու են ավագանու նիստը բոյկոտել՝ թույլ չտալով համայնքի ղեկավարին իրենց իրավունքները ոտնահարել»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30