Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. վարչապետը ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Հարգելի էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։

Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031