Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն ստորագրելու խաղաղության փաստաթուղթը, տեքստը համաձայնեցված է. Արարատ Միրզոյան

Խաղաղության պայմանագրի այն տեքստը, որը մենք այս պահին առաջարկել ենք, ամբողջապես համաձայնեցված տեքստ է: Այս մասին ՀՀ և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

«Դրանք կամ հոդվածներ են, որոնք նախկինում ամբողջապես համաձայնեցվել են, կամ հոդվածների այն մասերը, որոնք հաջողվել է համաձայնեցնել: Փաստացի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, ու սա է եղել մեր առաջարկը՝ ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Հետևաբար, տեքստի շուրջ այլևս անհամաձայնություն չկա: Այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց: Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ, րոպե առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել»,-ասաց Միրզոյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930