Բելառուսն ուժեղացրել է սահմանային անվտանգությունն ու պաշտպանությունը երկրի հարավում

Բելառուսի հարավում ուժեղացվել է պետական սահմանի անվտանգությունն ու պաշտպանությունը, զորքերը ուժեղացնում են պաշտպանությունը՝ վերացնելու անակնկալ հարձակման հնարավորությունը։

Այս մասին հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, ում խոսքերը փոխանցում է National Defense-ը։

Նա հայտարարել է, թե սահմանն ամրապնդվել է, այդ թվում՝ մոբիլիզացնելով և տեղակայելով զինված ուժերի լրացուցիչ կազմավորումներ և զորամասեր, այլ զորքեր և զորախմբեր։

Նշենք՝ սեպտեմբերի 8-ին Բելառուսի Անվտանգության խորհուրդը հայտարարել է սահմանին 14 հազար ուկրաինացի զինվորականների կենտրոնացման մասին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031