Շոլցն ասել է, որ խաղաղության մյուս համաժողովին կարող է հրավիրվել նաև Ռուսաստանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար՝ հավելելով, որ ինքը և Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության են եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որը կներառի Ռուսաստանը։

«Կարծում եմ, որ հիմա ժամանակն է քննարկելու, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել այս պատերազմական վիճակից և ավելի արագ տեմպերով», — ասել է Շոլցը ZDF հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Խաղաղության առաջին գագաթնաժողովը տեղի ունեցավ հունիսի 15-16-ը Շվեյցարիայում։ Ռուսաստանը դրան հրավիրված չէր։

Միջոցառումը հիմնված էր Զելենսկու «խաղաղության բանաձևի» վրա, որը պարունակում է կետ 1991 թվականի սահմաններ ռուսական զորքերի դուրսբերման մասին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031