Յանիկ Սիները՝ US Open 2024-ի հաղթող

Իտալացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձավ US Open 2024 թվականի մրցաշարի չեմպիոն՝ եզրափակիչում հաղթելով ամերիկացի Թեյլոր Ֆրիցին։

Աշխարհի առաջին ռակետ Սիները երկրորդ տիտղոսն է նվաճում «Մեծ սաղավարտի» մրցաշարում։ Առաջին սեթում Յանիկը հաղթեց 6։3 հաշվով, երկրորդում՝ 6։4։ Երրորդ՝ վճռորոշ սեթում իտալացին հաղթեց 7։5 հաշվով։

Նշենք, որ Յանիկ Սիներն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ խաղաց «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակչում: Ավստրալիայի բաց առաջնությունում 2024 թվականին նա նվաճեց տիտղոսը։ Ռոլան Գարոսի ու Ուիմբլդոնի մրցաշարերում Սիները հասել է մինչև կիսաեզրափակիչ։

Սա Թեյլոր Ֆրիցի առաջին եզրափակիչն էր այս մակարդակով:

Տղամարդկանց այս մրցաշարի արդեն նախորդ չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, ով այս տարի պայքարը լքել էր երրորդ շրջանում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031