Արտակարգ դեպք՝ Կոտայքում․ ավազով «SHACMAN» բեռնատարի անվադողը պոկվել և հարվածել է մի քանի մեքենայի

Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 41 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս ավազով բարձված «SHACMAN» մակնիշի բեռնատարի հետևի անվադողը պոկվել և հարվածել է իր հետևից ընթացող «Mercedes E320» մակնիշի, «Mercedes Vito» մակնիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30