Արարատ Միրզոյանը ճանաչել է իրեն ծեծողին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատարանում հայտարարել է, թե իրեն ծանոթ են իր դեմ «մահափորձի» գործով անցնող ամբաստանյալ Թորգոմ Ասատրյանի դիմագիծն ու կառուցվածքը։ Այդ մասին 24News-ին հայտնել է Ասատրյանի փաստաբան Արագած Զաքարյանը։

Ըստ Զաքարյանի, Արարատ Միրզոյանին հարց է տրվել, թե եթե ինքն այդ պահին եղել է ուշաթափված վիճակում, ինչպես է տեսել ամբաստանյալի «դիմագիծն ու կառուցվածքը», վերջինս էլ նշել է, թե եղել է ընկած վիճակում, բայց աչքերը բաց է եղել։ Ի դեպ, նույն գործով հարցաքննված Միրզոյանի անվտանգության աշխատակիցները դատարանին հայտնել էին, որ չեն ճանաչում երիտասարդին ու չեն տեսել, որ նա հարվածել է այն ժամանակվա ԱԺ նախագահին։

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն այն բանից հետո, երբ Փաշինյանը, Պուտինն ու Ալիևը ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով, ըստ էության, հայկական կողմը կորցրեց Արցախի մի մասի ու հարակից շրջանների նկատմամբ վերահսկողությունը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031