Մակրոնը նոր վարչապետ է նշանակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նոր վարչապետ է նշանակել նախկին եվրահանձնակատար և Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Այս մասին հայտնել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Էմանուել Մակրոնը նրան հանձնարարել է ստեղծել միասնության կառավարություն, որը կծառայի երկրին եւ ֆրանսիացի ժողովրդին», — ասված է Ֆրանսիայի առաջնորդի վարչակազմի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայում «Նոր Ժողովրդական ճակատ» դաշինքի 81 պատգամավոր ստորագրել է Էմանուել Մակրոնին իշխանությունից հեռացնելու մասին բանաձևը: Ձախ դաշինքի ներկայացուցիչները պահանջել են երկրի ղեկավարի հրաժարականը՝ կապված խորհրդարանական ընտրություններում հաղթած կոալիցիայից վարչապետ նշանակելուց հրաժարվելու հետ:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031