Զուգընկերը բենզին է լցրել նրա վրա ու այրել. վազորդուհին մահացել է

Մահացել է 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերում Ուգանդան ներկայացնող և 44-րդ տեղը զբաղեցրած Ռեբեկա Չեպտեգեյը: Հիվանդանոցում հայտնել են, որ նա մահացել է երեք օր վերակենդանացման բաժանմունքում մնալուց հետո։ Նրա կենսական օրգանները չեն վերականգնվել։

33-ամյա Ռեբեկկա Չեպտեգեյը ծանր այրվածքներ էր ստացել։

Սեպտեմբերի 1-ին վիճաբանության ժամանակ վազորդուհու ընկերը բենզին էր լցրել նրա վրա և այրել։ Մարզուհու մարմինը 75% այրվածքներ էր ստացել։ Չեպտեգեյը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930