Ինձ համար անհնար է չեզոք կարգավիճակ ստանալ․ Յանա Եգորյան

Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը հայտնել է, որ չի կարող ստանալ չեզոք կարգավիճակ միջազգային մրցումներում մասնակցելու համար:

«Այս պահին արձակուրդում եմ, զբաղվում եմ իմ գործերով: Դեռ չեմ կարող 100 տոկոսով ասել, թե ինչ ֆորմատով կանցնի հաջորդ մրցաշրջանը: Շատերը կստանան չեզոք կարգավիճակ և կգնան միջազգային մրցումների:

Ես, ցավոք, այդ պատմությունից զրկված եմ տարբեր պատճառներով, չեզոք կարգավիճակ ստանալն ինձ համար անհնար է: Ամեն դեպքում, հեռանալ չեմ պատրաստվում:

Երկու շաբաթից կուղևորվեմ Կիսլովոդսկ, որտեղ կանցկացնեմ առաջին մարզական հավաքս, կպահպանեմ մարզավիճակս ու կմասնակցեմ այն մրցաշարերին, որտեղ մեզ սպասում են: Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք»,- մեջբերում է Եգորյանի խոսքերը «Матч ТВ»-ն:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031