Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

«Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,-ասաց նա։
Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորներն այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։

«Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ չկան։ «Դա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հետ որևէ կապ չունի, բայց դրա տրամաբանության մեջ է»,-ասաց Սաֆարյանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031