Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական և BRICS-ի գագաթնաժողովներին

Հայաստանը մասնակցելու է BRICS-ի (ԲՐԻՔՍ), ինչպես նաև ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին, լրագրողներին հայտնել է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր հայտնեց, որ Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ մայիսին Մոսկվայում կայանալիք շքերթի նախօրեին ծրագրվում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով անցկացնել։

BRICS-ի գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ը Կազանում։ Սա միջազգային հարթակ է, որի անդամ պետությունների ղեկավարները հավաքվում են տարեկան գագաթնաժողովներին և քննարկում են գլոբալ հիմնահարցներն ու փոխադարձ համագործակցությունը:

Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ հինգ երկրների խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսվել։ Ադրբեջանը վերջերս պաշտոնապես դիմել է այդ կազմակերպությանը անդամակցեկլու համար։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930