«Զվարթնոցի» ոստիկանները ժամանման սրահ եկած դիմավորող երիտասարդի մոտ կոկաին և մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ դիմավորելու համար ժամանման սրահ եկող մի քաղաքացի ապօրինի պահում է թմրամիջոց: Սեպտեմբերի 2-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանները քաղաքացուն նկատել են ժամանման սրահի վերելակների մոտ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու տեղափոխել են գծային բաժին:

Անձնական խուզարկությամբ Վաղարշապատ քաղաքի բնակիչ 32-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և սպիտակ փոշենման զանգված: Նա հայտնել է, որ մարիխուանան ու կոկաինն իրենն են` անձնական օգտագործման համար:

Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30